Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մանաթը արժեզրկվել է 34 %-ով

Մանաթը արժեզրկվել է 34 %-ով
22.02.2015 | 12:58

Բաքվի խանութներում աննախադեպ հերթեր են, մարդիկ խանութներից գնում են գրեթե ամեն ինչ՝ կանխատեսելով մոտ ապագայում գնաճը, գրում է haqqin.az-ը: Մեկ գիշերում մանաթն արժեզրկվել է 34 տոկոսով. այս մասին տեղեկացնում է interfax-ը։ Ադրբեջանցի փորձագետները մանաթի փետրվարյան անկումը կանխատեսել էին դեռ դեկտեմբերից:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ